ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Սամվել Կարապետյանը չի ուզում «անեծքի» տակ մտնել

Սամվել Կարապետյանը  չի ուզում «անեծքի» տակ մտնել
19.05.2015 | 00:48

Երեկ մեկնարկած ԱԺ քառօրյան սկսվեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման թեժ քննարկումներով, որն ուղեկցվեց ընդդիմություն-իշխանություն «կծու» արտահայտություններով, բարեկրթության «դասերով»: Ընդդիմությունը երկու «ֆրոնտով» էր առաջ գնում` ԲՀԿ-ն թեմայի շուրջ խորհրդարանական լսումներ առաջարկեց, իսկ ՀԱԿ-ը` հարցն արտահերթ ճանաչել և անմիջապես քննարկել: ԱԺ նախագահը համաձայնեց լսումներին ու խոստացավ առաջիկայում պատկան մարմիններին հրավիրել խորհրդարան: Իսկ ՀԱԿ խմբակցության նախաձեռնությունը տապալվեց, քանի որ չհավաքվեց պահանջվող 44 պատգամավորների ստորագրությունը: Արդյունքում հանրությունը քաղաքական գլխավոր ամբիոնից իր հարցի մասին պատասխան չստացավ` ինչ են անելու քաղաքական ուժերը ու մասնավորապես իշխող մեծամասնությունը, որ էլեկտրաէներգիան չթանկանա կամ գոնե թանկացման դեպքում ողջամտության սահմաններում լինի: Մամուլն արդեն գրել է, որ ՀԷՑ-ը ցանկանում է գնել ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանը: Չնայած այն հանգամանքին, որ վերջինիս առաջարկում են «պարտքով» գնել ցանցերը, մեր տեղեկություններով, Կարապետյանը հարցը շատ խիստ է դրել` ինքը միայն «զրոյացված» կառույց կգնի: Նույն աղբյուրի պնդմամբ, մեծահարուստին առաջարկել են գնել ՀԷՑ-ը և սակագնի բարձրացմամբ փակել պարտքը, բայց Կարապետյանը կտրուկ մերժել է` համարելով, որ չի ուզում ժողովրդի «անեծքի» տակ մտնել և ուրիշի «լափածի» համար պատասխան տալ (վերջերս այս ամենը քաղաքակիրթ ձևով հայտարարեց Կարապետյանների գրասենյակը): Հիմա կառավարությունը պետք է լուծի թանկացման հարցը, հետո միայն ցանցերի վաճառքն իրականացվի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1037

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ